ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

ԼՂ հակամարտության վերաբերյալ ԻԻՀ դիրքորոշումն անփոփոխ է

ԼՂ հակամարտության վերաբերյալ ԻԻՀ դիրքորոշումն անփոփոխ է
04.06.2016 | 17:30

Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել` հերքելով ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հայտարարությունները, որոնք տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դեսպանության հայտարարության մեջ նշվում է. «ԼՂ հակամարտության վերաբերյալ Բաքվում ԻԻՀ դեսպանին վերագրված հրապարակված լուրի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բաքվում ԻԻՀ դեսպանությունը այս առնչությամբ հայտարարություն չի տարածել և դեսպանը իր վերջին հարցազրույցում ընդգծել է Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԻԻՀ պաշտոնական դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Դեսպանությունը ևս մեկ անգամ ընդգծում է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորում խաղաղ ճանապարհով` հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի վրա»:

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ